Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մրցույթի կայացման համար ինչ-որ տեղ նշանակություն ունեցավ Արամ Խաչատրյանի անունը

Մրցույթի կայացման համար ինչ-որ տեղ նշանակություն ունեցավ Արամ Խաչատրյանի անունը
05.06.2012 | 05:44

Հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային 8-րդ մրցույթի բացման արարողությունը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրից:
«Մրցույթի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ կազմակերպչական աշխատանքների բոլոր կառույցներում ներգրավված են երաժշտական արվեստի համաշխարհային ներկայացուցիչներ` և՛ հոգաբարձուների խորհրդում, և՛ կազմկոմիտեում, և՛, ամենակարևորը` ժյուրիում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նրա խոսքով` մեր երաժիշտ-կատարողներին հնարավորություն է տրվում ցուցաբերելու իրենց մասնագիտական կարողությունները` մրցելով աշխարհահռչակ երաժիշտների հետ: «Յուրաքանչյուր տարի զգացվում է այս մրցույթի ազդեցությունը երաժշտարվեստի ոլորտում` մասնակիցների կատարողական վարպետությունը կատարելագործելու առումով,- ասաց նա:- Մրցույթի նպատակներից մեկը Արամ Խաչատրյանի անունն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելն է, չնայած նա աշխարհահռչակ կոմպոզիտոր է, և ինչ-որ տեղ, այս մրցույթի կայացման համար նշանակություն ունեցավ հենց Արամ Խաչատրյանի անունը»:
Նշենք, որ մրցույթի օրերին ստորագրվելու է համագործակցության պայմանագիր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի միջև, ինչը Արթուր Պողոսյանի կարծիքով, խորհրդանշական է ու կարևոր` երիտասարդ կատարողներին ինքնադրսևորման նոր հարթակներ տրամադրելու, ընդհանուր նախագծեր իրականացնելու առումով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ